«Այս մեկ տարվա ընթացքում բավական աշխատանք ենք կատարել…». Աննա Հաոբյան

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Մեկ տարի առաջ այս օրն ազդարարեցինք «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մասին: Այս մեկ տարվա ընթացքում բավական աշխատանք ենք կատարել և ունենք արդյունքներ:

Սակայն մենք չենք ցանկանում ձեռքբերածի վրա կանգ առնել. մեր նպատակն ավելի առաջ գնալն ու ավելի շատ ծրագրեր իրականացնելն է՝ հանուն Հայաստանի, հանուն հայի: Այսօր այցելել եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Հպարտ եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամն աջակցում է կենտրոնին և հոգում մեր երկրի պաշտպանների վերականգնողական բուժման ծախսերը: Այդ նպատակով 2019 թվականին հիմնադրամը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին տրամադրել է 194.800.000 դրամ:

Այցի ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի մեկամյա գործունեությունն ամփոփել եմ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ