Սևանա լիճը` երեկվա դրությամբ

Sentinel-2 L2A օպտիկական բազմասպեկտրալ պատկեր Սևանա լճի վիճակը 11.07.2019թ-ի դրությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը:

«Սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով են պայմանավորված:
Լճում ջրիմուռների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում:

Միաժամանակ դեռ դիտվում են դրանց հոծ գաղութներ, որոնք ջրի հոսքերի ուղղություններով ավելի են խտացել»,- գրել է Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ