Miss Universe – 2018 գեղեցկության միջազգային մրցույթում, որը Թաիլանդում մեկնարկելու Է դեկտեմբերի 17-ին, Վրաստանը կներկայացնի հայկական արմատներով 25-ամյա մոդել Լարա Յանը:
Լարան Թաիլանդ Է մեկնել նոյեմբերի 28-ին: Նա ինքնաբերաբար Miss Universe մրցույթին մասնակցելու իրավունք Է ստացել՝ արժանանալով «վիցե-միսս Վրաստան-2017» տիտղոսին: Մոդելը ծնունդով Թելավից Է, երկար ժամանակ ապրել Է Ռուսաստանի Չեբոկսարի քաղաքում, ինչից հետո վերադարձել Է հայրենիք:
«Երեք տարի Է՝ ես ապրում եմ Թբիլիսիում: Ես միշտ Էլ շատ եմ ճանապարհորդել, բայց աշխատել եմ վերադառնալ հայրենիք, որովհետեւ շատ եմ սիրում Վրաստանը: Մենք, հիմնականում, ապրել ենք Ռուսաստանում:
Մայրս վրացուհի Է, իսկ հայրս՝ հայ, որը ծնվել ու մեծացել Է Վրաստանում»,- պատմել Է Լարան «Sputnik-Գրուզիա»-ին: Մոդելային կարիերան Լարան սկսել Է Ռուսաստանում, երբ 17 տարեկան Էր: