Մոսկվայում մահացել է անվճար հաց և այլ սննդամթերք բաժանող հայ գործարարը

Կյանքից հեռացել է հայ գործարար Մամուդ Շավերշյանը, որը Ռուսաստանում հայտնի է «հաց բաժանող» անունով: Ավելի քան 10 տարի նա Մոսկվայի իր խանութներից մի քանիսում կարիքավորներին, թոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար հաց և այլ սննդամթերք է բաժանել` սեփական նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Նշվում է, որ հաց ստանալու համար գոյանում էին մեծ հերթեր, մարդիկ շնորհակալություն էին հայտնում նրան: Շավերշյանի գործունեությունը նաև քննադատության է արժանացել:

Աղբյուրը հայտնում է, որ նույնիսկ բողոք է գրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ նշվել է, որ իրենց պետք է ավելի շատ անվճար հաց տրամադրվի` չհասկանալով, որ Շավերշյանը դա արել է սեփական նախաձեռնությամբ:

Անվճար հաց բաժանելու գաղափարը գործարարի մոտ առաջ է եկել պապիկի խոսքերից հետո, երբ վերջինս ասել է, որ «մարդկանց մշտապես պետք է օգնել»: Աղբյուրը նաև հայտնում է, որ Շավերշյանը տարիներ շարունակ օգնել է Հայաստանում գտնվող այն դպրոցին, որում սովորել է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ