ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եռամսյակը վերածել 30-ամյակի: Ահա մեր առաջիկա անելիքը:»
Համաձայն Eurostat-ի՝ 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով: Այն կազմել է 7,1 տոկոս։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երկրորդ հորիզանականում ՀՆԱ-ի 5,2 տոկոս աճով Հունգարիան է, երրորդը՝ 5 տոկոս աճով Ռումինիան է: ՀՆԱ-ի 4,7 տոկոս աճով չորրորդ և հինգերորդ տեղերը կիսում են Լեհաստանը և Վրաստանը: