2003-2008 թթ. Աննա Հակոբյանը աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2013 թվականից՝ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:
Աննա Հակոբյանը, որպես լրագրող և հասարակական գործիչ, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երկրում տեղի ունեցող տարբեր իրադարձություններին:
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ Աննա Հակոբյանն աջակցել է ամուսնուն, ինչպես Գյումրի քաղաքից սկսված «Իմ քայլը» շարժմանը ընթացքում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքների ժամանակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը, կրտսեր դստեր՝ Արփիի լուսանկարն է հրապարակել:
«Իմ Արփի»,- լուսանկարը մակագրել Աննա Հակոբյանը: