«Էմոցիան և լեզուն երբեք չպետք է առաջ ընկնեն մտքից». Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Կոնստանտին Զատուլինին ակումբի ստեղծման ջանքերի համար եւ ուրախություն հայտնեց այն առիթով, որ ակումբի անդամներ են դարձել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հայտնի մարդիկ:

Քոչարյանի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության  կարիք ունեն:

«Ուղղակի կամ անուղղակի կոչերը՝ ուղղված Հայաստանի ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերանայմանն այս տագնապային ժամանակներում, անգամ առանց իրականացման, այնուամենայնիվ, սպառնալիք են ներկայացնում:

Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ սոցիալական ցանցերը այսօր մեծ հնարավորություններ են տալիս հանրային տրամադրությունների մանիպուլյացիաների համար:

Թույլ են տալիս հասարակության մեջ կասկածի եւ անվստահության տարրեր առաջացնել, ինչը կհանգեցնի երկարատեւ հարաբերությունների էրոզիային», — զգուշացրեց նախկին նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ