Ինչպես պատրաստել ջեմով ռուլետ

Բաղադրությունը`

  • 1 բաժակ այլուր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 5 հատ ձու
  • 1 ճաշի գդալ օսլա
  • 1,5 թեյի գդալ փխրեցուցիչ (կամ 1 թեյի գդալ քացախով հանգցրած սոդա)
  • Միջուկի համար մուրաբա (ջեմ, պովիդլո), շաքարի փոշի

Պատրաստման եղանակը՝

Մանրակրկիտ հարել ձուն շաքարավազի հետ, ավելացնել այլուրը, օսլան և սոդան, լավ խառնել:

Տապակը պատել թխելու համար նախատեսված թղթով, երկու կողմից կարագ քսել:

Լցնել խմորը թղթի վրա:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում կամ միջին ջերմաստիճանի տակ մինչև ոսկեգունելը:

Պատրաստի բիսկվիթին քսել միջուկը և փաթաթել ռուլետաձև:

Վրան շաքարի փոշի շաղ տալ:

Կարող եք մատուցել պաղպաղակով և թարմ մրգերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ