«Հնգօրյա բացակայությունից հետո հասա Երեւան». Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.

Հնգօրյա բացակայությունից հետո հասա Երեւան եւ ինտերնետ տարածքը դիտարկելուն մի փոքր ժամանակ տրամադրեցի:

Ու հիմա հարց եմ տալիս ինձ: Ո՞րն է իրական իրականությունը. լավատեսությունն ու ուրախությունը, որ տեսնում եմ քաղաքներում, գյուղերում ու հրապարակներում, թե՞ անհանգստությունն ու դեպրեսիան, որ տեսնում եմ վիրտուալ տարածքում:

Չնայած՝ գիտեմ պատասխանը: Դուխով:)

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Մենք մերժում ենք բռնությունը, որպես հասարակական հարցերը կարգավորելու եղանակ։ Երբ մենք 10 տարի անընդհատ ասում էինք իշխանափոխություն, ասում էինք, որ այն իրականացնելու ենք առանց բռնության, բաց ձեռքերով։ Մենք համոզված ենք, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն գործոն է։ Յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթաց։

Պետությունը պետք է նպաստի նման վերափոխումներին։ Սա նշանակում է , որ այն, ինչ ուզում ենք փոխել իրականության մեջ, պետք է փոխենք նախ մեր մեջ»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ