Վիրաբը լսեց հայրենակիցներին. Ռուսաստան մեկնած հայրը վերադարձել է իր կարոտից հիվանդացած դստեր մոտ․․․։
Օրեր առաջ ArenaNews.am կայքը գրել էր այն մասին, որ այս փոքրիկի մոտ հոր՝ Վիրակ Կապուտյանի կարոտից և գերընկճվածությունից ծանր հիվանդություն է սկսվել։
Ծնողները միասին չեն, հայրը մեկնել է ՌԴ: Հոգեբանների ու բժիշկների կարծիքով՝ հորը տեսնելը երեխայի բուժման գործում լուրջ առաջընթաց կապահովի։
Ֆեյսբուքյան հազարավոր օգտատերեր կիսվեցին այդ հրապարակմամբ՝ հորդորելով Վիրաբին վերադառնալ դստեր մոտ և ահա գրառումները, խնդրանք-պահանջները տեղ են հասել` նա վերադարձել է:
Ինչպես տեղեկացնում է ընտանիքի մտերիմներից մեկը մինչ այժմ երեխան ինքնուրույն շարժվել չի կարողացել, բայց հոր գալուց հետո ինքնուրույն բաժակով ջուր է խմել, շատ բարձր տրամադրություն ունի։