Օտարերկրացի պաշտոնյայի մոտ Փաշինյանին վախկոտ անվանողը իրավունք չունի Քոչարյանին հերոս կոչելու

Ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան կիր էջում գրել է․

Օտարերկրացի պաշտոնյայի մոտ Փաշինյանին վախկոտ անվանողը իրավունք չունի Քոչարյանին հերոս կոչելու:

Գրածս վերաբերվում է կոնկրետ պետական մտածողություն չունեցող անձանց, ովքեր այլ երկրի ներկայացուցչի մոտ փորձում են վիրավորել պետության ղեկավարին ու այդ ամենի հետ զուգահեռ նախկին ղեկավարին հերոսացնում են:

Ու ընդհանրապես կապ չունի, լինի դա Փաշինյանը, Սարգսյանը, Քոչարյանը, թե Տեր-Պետրոսյանը այս անձիք լինելով նախկին և ներկա ղեկավարներ իրենցից ներկայացնում են պետություն, որը ունի խնդիրներ, սակայն կարիք չկա, որպեսզի դա ներկայացվի ինչ-որ երկրորդ կամ երրորդ անձանց մոտ:

Կա՞ ներքին հակասություն, կա՞ բողոք, խնդրեմ ամսվա մնացած օրերը ձեզ ղուրբան, բողոքեք ու հայհոյեք որքան կցանկանաք, սակայն գիտակցեք, որ մեկ այլ պետության ներկայացուցչի մոտ դա անելը անիմաստ ու սխալ քայլ է:

Չէ եղբայր, եթե դու օտարի մոտ քո պետության ներկայացուցչին վախկոտ ես անվանում, ապա իրավունք չունես մեկ ուրիշին այդ պետության հերոսը կոչելու, քանի որ առաջին քայլովդ արդեն ոտնահարել ես պետության այդ գաղափարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ