Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Քոչարյանի համար իրեն ճղող ԴՈՒԽԱՎԻԿԸ նախկին դատապարտյալ է:
Հյուսիսային պողոտայում Փաշինյան-Տուսկ զբոսանքի ժամանակ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիայի ընթացքում տարբեր բացականչություններ հնչեցնողներից՝ Արշակ Սարգսյանը, ով իր «դուխով» լինելն էր ուզում ցուցադրել՝ գոռալով. «Հիմա դո՞ւ ես դուխովը, թե՞ ես», Փաշինյանին էր մեղադրում «Մարտի 1» կազմակերպելու, խաբելու համար, պարզվում է՝ ոչ հեռու անցյալում դատապարտվել է քրեական հանցագործության համար:
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ելիզավետա Դանիելյանի նախագահությամբ 2009 թվականի հունվարի 14-ին քննել է քրեական գործ, որով ամբաստանյալը 1988 թվականին ծնված, այն ժամանակ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Արշակ Սարգսյանն էր:
Նրան մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով: Արշակ Սարգսյանը կալանքի տակ էր 2008 թվականի օգոստոսի 29-ից:
Դատարանում Արշակ Սարգսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել երկու հոգու անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ դանակահարելու, ծանր վնասվածքներ պատճառելու համար: Նա միջնորդել է գործը քննել արագացված կարգով:
Դատարանը Արշակ Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով ու դատապարտել է 6 ամիս ազատազրկման:
Էս «ՎԵՆԴԵՏԱ» գոռացողները իրոք վենդետա՞ են պահանջում, ճի՞շտ եմ հասկացել: Իրականում էս ամեն ինչը լավ մշակված և նախորոք պլանավորվված ակցիա էր: Հյուսիսի ընկերոջ հետ ՔԻՄԻԱԿԱՆ կապի անզորությունը սեփական կաշվի վրա զգալուց հետո գլխավոր մեղադրյալը հույս դրել է Եվրոպայի վրա:Թե բա տեսեք, տեսեք պարոն Եվրոպական խորհրդի նախագահ, մարդիկ իրանց համար սրճարանում նստած «ՊԻՑՑԱ ԿՈՒՏԵԻՆ», երբ նկատեցին երկրի վարչապետին ու սկսեցին վանկարկել վերջինիս հասցեին:Նույնիսկ ժողովրդի հալալ «պիցցայակեր» զանգվածն է մեղադրում վարչապետին:էն իրան ճղող ջահելին էլ ասեք, որ ԴՈՒԽԸ վարչապետի հասցեին վերջինիս հետևից ճվալը չէ, այլ իրա լպիրշությունը կուլն տալն ու սպանելու հրահանգ չտալն է ԴՈՒԽԸ, ոնց որ արեց իրենց ԽԵՐՈՍԸ Առագաստ սրճարանում:Վայ հառամ լինի ձեր կերած պիցցան…
Posted by Taron Chakhoyan on Wednesday, July 10, 2019