ԱԺ պատգամավոր Տաթև Հայրապետյանը նկատել է, որ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը ֆեյսբուքի պաշտոնական էջի գլխավոր լուսանկար է տեղադրել Հայաստանում արված լուսանկարներից մեկը:
«Այն հաճելի պահը, երբ մտնում ես Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ֆբ էջը, որ տեսնես երեկվա Հայաստան այցի ու հանդիպումների մասին ինչ գրառում ունի ու հայտնաբերում, որ պրոֆիլի նկարը Սևանում արված պոզիտիվ լուսանկարն է, ու դա քիչ բան չի ասում»,- գրել է Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ողջունելով Եվրոպական խորհրդի նախագահին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերությունների զարգացումն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
«Պարոն Տուսկ, ուրախ եմ կրկին հանդիպել Ձեզ: Եվրոպական միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք կարևորում ենք ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կնպաստի մեր փոխգործակցության խորացմանը: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ կապերի զարգացման գործում և շնորհակալ ենք Ձեզ արդյունավետ համագործակցության համար», — նշել է ՀՀ վարչապետը: