«Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն». Քոչարյան

«Հատկապես միջպետական հարաբերություններում մենք պետք է ընկալելի, կանխատեսելի, վստահելի ու միմյանց կարիքն ունեցող գործընկերներ լինենք։

Պետությունների միջև բարեկամական հարաբերություները միայն երկու երկրների հետաքրքրությունների համընկումը չէ, այլ պետական հետաքրքրությունների ու մարդկային գործոնի խորը գիտակցության համադրությունը»,– ասաց Քոչարյանը։Երկրորդ նախագահը նշեց, որ աշխարհի քարտեզի վրա չկա հայ-ռուսական հարաբերությունների խորությունն ունեցող այլ երկու երկրների համանման օրինակ։

«Այս հարաբերությունները մենք ժառանգել ենք ու պետք է ամենօրյա ջանքեր գործադրենք դրանց պահպանման ու զարգացման համար»,– ասաց Քոչարյանը։

Քոչարյանը մասնակցում է Լազարյան ակումբի նիստին։ Հայ-ռուսական ակումբի երկօրյա նստաշրջանի ընթացքում երկու երկրների քաղաքագետներն ու փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ վիճակը, կանդրադառնան տարածաշրջանի պաշտպանության ու անվտանգության խնդիրներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ