Մահացած կինն «օգնել» է երեխային լույս աշխարհ գալ

ԱՄՆ Օհայո նահանգում կինն առաջին անգամ երեխա է լույս աշխարհ բերել մահացած դոնորի արգանդի փոխպատվաստումից հետո։

Գիտնականները փորձի ժամանակ մահացած կնոջ արգանդ են օգտագործել։ Փորձին մասնակցել է արգանդային անպտղությամբ 10 կին։ Հետազոտողները որոշել են պարզել՝ մահացած դոնորները կարո՞ղ են արդյոք արգանդի դոնորներ լինել։

Նախագիծը մեկնարկել է 2015-ից, վիրաբույժներն արգանդի 5 փոխպատվաստում են արել, որոնցից 3-ը հաջողությամբ է ավարտվել։ Այդպիսի փոխպատվաստումներից մեկի արդյունքում այս տարվա հունիսին ԱՄՆ-ում երեխա է ծնվել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ