ԱԺ պատգամավորն առաջարկում է Սևանի մակարդակը ցածրացնել, մաքրել, նոր բարձրացնել

ԱԺ-ում այսօր ներկայացվել էր բնապահպանական ոլորտի նախագծերի մեկ այլ փաթեթ, բայց պատգամավորների մի մասը, օգտվելով նախարարի ներկայությունից, հարցեր ուղղեց Սևանի վերաբերյալ։ ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանն ասաց, որ ուղղակի աչքի ընկնելու համար չէ, որ հարց է տալիս այդ թեմայով։

Նա ասաց, որ տարիներ առաջ առաջարկել էր մաքրել Սևանի ափամերձ տարածքը, որպեսզի ջրի մակարդակի բարձրանալուց հետո էկոլոգիական խնդիրներ չառաջանան։ Պատգամավորը նախարարին հարցրեց՝ հարմար չե՞ն գտնում Սևանի մակարդակն իջեցնել, տարածքը մաքրել, հետո բարձրացնել։

Նախարար Էրիկ Գրիգորյանը կտրականապես մերժեց այդպիսի առաջարկի իրագործումն ու ասաց, որ սահմանված մակարդակն իրենց համար դեռ միայն առաջին փուլի ուղենիշ է, ու լճի ջուրն է՛լ ավելի շատ պետք է բարձրանա։

Գրիգորյանն ասաց, որ գործադիրում պայմանավորվել են, որ ամբողջ ափամերձ տարածքը մաքրելու են ավելի արագ տեմպերով՝ 3 տարում ավարտելու ակնկալիքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ