«Չնայած Ռուսաստանի ճնշումներին, վարչապետը պահեց Հայաստանի արժանապատվությունը». Արամ Սարգսյան

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթվա սկզբին ՌԴ Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ին վերաբերող օրինագծերի փաթեթ, որով նախատեսվում է հստակեցնել կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունները և դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորություն տալ կազմակերպության անդամ չհանդիսացող այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք հետաքրքրված կլինեն ուսումնասիրելու ՀԱՊԿ-ի գործունեության իրավական բազան, փորձը և պրակտիկան՝ առանց կազմակերպության գործնական միջոցառումներին մասնակցելու պարտավորություն ստանձնելու. տվյալ դեպքում խոսքը հենց Ադրբեջանի և որոշ պնդումներով նաև Թուրքիայի՞ մասին է:

– Ինչպես ասացի՝ ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ, բայց այս պարագայում հստակ ու պարզ է, որ, այո՛, Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին և Թուրքիային այդ հնարավորությունը տալ: Տրամաբանորեն բացատրեմ, թե ինչու եմ այդպես մտածում. շատ պարզ է, որ Ռուսաստանը Թուրքիային վաճառեց Ս-400 հրթիռային համազարկեր, որոնք շատ լուրջ զինատեսակ են, և այդ համազարկերի կիրառման դեպքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստիպված են լինելու իրենց ունեցած տեխնիկայի գաղտնաբառերը փոխել, հետևաբար Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, դառնում է անհուսալի անդամ: Թուրքիան էլ ամբողջությամբ համաձայնվեց, ավելին՝ ուզում է Ս-500-ի տեխնոլոգիաներ դնել և սկսել արտադրել:  Ռուսաստանը շահագրգռված է ամբողջությամբ պոկել Թուրքիային. եթե դու ՆԱՏՕ-ի կասկածելի անդամ ես, ուրեմն կարող ես դառնալ ՀԱՊԿ-ի դիտորդ անդամ: Այս առումով Ռուսաստանն ուզում է ներգրավել թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային: Եվ սա նման առաջարկի, նման մոտեցման առաջին քայլերից մեկն է, որն էլ Թուրքիան հավանաբար կօգտագործի ՆԱՏՕ-ի հետ առևտրի շրջանակում: Ես բացառում եմ, որ Թուրքիան կհամաձայնի ՀԱՊԿ-ի դիտորդ անդամ դառնալ, բայց որ դա կօգտագործի բավականին թանկ ու այնպես, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմում, պարտված կողմ լինելով, ռուսների հաշվին, ռուսներն էլ մեր հաշվին, դարձան հաղթած կողմ՝ տարածքային առումով, այնպես էլ հիմա է դա արվելու:

– Այնուամենայնիվ, դեսպանը շարունակեց իր հանդիպումների շարքը:

– Խնդիրը դա չէ, իհարկե կշարունակի, խնդիրն այն է, որ այս դրական քայլերն արվում են, այդքան էլ ճիշտ չէ, որ ես այս մասին բարձրաձայնում եմ, բայց եկեք ընդունենք, որ սա իսկապես դրական քայլ է: Հայաստանի նախկին ղեկավարներից որևէ մեկը նման ճնշման պարագայում այդ քայլին չէր գնա, ես երեքին էլ լավ ճանաչում եմ, համոզված եմ, որ նրանցից ոչ մեկը չէր գնա, այլ խնդիր է՝ մարդիկ որպես դրակա՞ն, թե՞ բացասական քայլ կգնահատեն սա: Ես դրական են գնահատում, որովհետև դրանով Նիկոլ Փաշինյանը ոչ թե իմ կամ իր, այլ Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը բարձր պահեց:

տեսանյութը՝  1IN.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ