«Սաքո թմբուկդ աշխատո՞ւմ ա, դըմբ-դըմբ հու…». Նիկոլ Փաշինյան

 

Փաշինյանըթվարկեց այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այս վեց ամիսների ընթացքում։

«20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը՝ սոցիալապես անապահով խմբերի համար՝ որոշակի չափաքանակներով, խմելու ջուրը Հայաստանում չի թանկացել, դեկտեմբերին պետք է թանկանար, մինչև 2024 թիվը չի թանկանալու։ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում։ 85 հազար մարդու թոշակը և նպաստը կավելանա հունվարի 1-ից։

«Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիպոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի՝ 5 տոկոսով երկրորդային շուկայից հիպոթեքային վարկ պետք է վերցնեն, և վերջին 7 ամսվա ընթացքում ընդհանրապես հիպոթեքային վարկերի տոկոսը բոլորի համար մեկուկես տոկոսով նվազել է», — ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Ըստ Փաշինյանի, ողջ հանրապետությունում բարձրացել են անշարժ գույքի գները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ