ԲԱՑԱՌԻԿ. «Ինչո՞ւ եք այդքան ագրեսիվ». Քոչարյանը՝ լրագրողին

Մարտի 1-ի քրեական գործով անցնող Ռոբերտ Քոչարյանն այսօր մասնակցում էր Լազարևյան ակումբի առաջին լիագումար նիստին։ Նիստից հետո 24news-ի թղթակիցը Քոչարյանից հետաքրքրվեց՝ իրեն չի հուզո՞ւմ, որ հասարակության մի հատված մարդասպան է նրան համարում։

Քոչարյանը չպատասխանեց այդ հարցին։

«Արդյոք նա հրամայե՞լ է Մարտի 1-ին բանակը հանել»,- այդ հարցը ևս անպատասխան մնաց։

«Ասելիք ունե՞ք, թե՞ ոչ»,- այս հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց.

«Ինչո՞ւ եք այսքան ագրեսիվ»։

Այդ խոսքերից հետո նա վերելակով հեռացավ։

աղբյուրը՝  24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ