Գեղարքունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ անդրադարձել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիներին՝ մասնավորապես նշելով.
«Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, եւ հիմա պաշտոնապես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները ծառայել են Երեւանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որեւէ զորամասում, ծառայել են Պաշտպանության նախարարության վարչական մասում…
Մյուս որդին էլ ձեւակերպված է եղել որպես վարորդ, որտեղ ուզեցել է գնացել է՝ պետության բենզինի հաշվին, ավտոյի հաշվին։ Էդ ինչի՞ եք տենց ոգեւորվել, որ մի բան ասում եմ, գիտեմ ինչ եմ ասում»։
Ն. Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել է Ռ. Քոչարյանի որդին՝ ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ եւ ընդգծել.«Այսօրլսեցի ինձ վերաբերող հերթական սուտը:Չեմ զարմանում, քանի որ շարունակվումէ նույնը, ինչը տարիներ շարունակ արվելէ հայտնի օրաթերթի միջոցով: