«Աշոտյանը գլխին ա տալիս, վայ նանի ջան, վայ, էս ի՞նչ եղավ Ղարաբաղը». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, որ այսօր կառավարությունը  ռուսական Էկոտեխպրոմ ընկերության հետ 285-345 միլիոն դոլարի ներդրման հուշագիր է ստորագրելու:

Ընկերությունը 100 հեկտար տարածք ունեցող արդյունաբերական համալիր է ստեղծելու, ունենալու է 1100-1200 աշխատող: 2019 թվականից սկսվելու են նախագծման աշխատանքները, 2022 թվականից պետք է գործարկվի, արտադրելու է կալցինացված սոդա, կերակրի և տեխնիկական աղ ու ապակի:

«Կառավարության խնդիրն է աջակցել ներդրողներին, որ նրանք գան Հայաստան, հարստանան ու հարստացնեն մեր երկիրը», – ասել է Փաշինյանը:

ՀՀ-ում այսօր քննչական մարմինները գործում են անկաշկանդ: Այս մասին այսօր նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա վստահեցրեց. «Այսօր չի կարող լինել դեպք, երբ որեւէ քննչական մարմին ասի, թե այս կամ այն հարցում կառավարությունն արգելք է դնում իրենց առաջ, որպեսզի այս կամ այն քրեական գործը չբացահայտվի: Չի լինելու նման բան»: Փաշինյանի խոսքով՝ առաջիկա օրերին էլ նոր բացահայտումներ են սպասվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ