«Մտա Ֆեյսբուք, քամին քշում էր…». Նիկոլ Փաշինյան

«Առաջին օրերին մի փոքր շոկ ապրեցի, քանի որ մարդիկ կային, որ խոսում էին վախից: Ասում էին, որ սեւերը կարող են հետ գալ: Սեւերը իրենց գլխին սեւ են բերել, կարո՞ղ են, որ հետ գան: Հայաստանում նախկինում կար վախի մթնոլորտ, ես արձանագրեցի, որ վերջին 7 ամիսներին այն այլեւս չկա:

Ես հիշեցնեմ, որ վախի մթնոլորտ նշանակում է, որ քաղաքացին ինչ-ինչ պատճառով չի կարող իր կարծիքն արտահայտել եւ ընտրությունը կատարել: Մենք գրողի ծոցն ենք ուղարկել վախի մթնոլորտը, որովհետեւ քաղաքացին այն պահից, եթե կորոշի, որ մենք չենք լինելու իշխանության, քաղաքացին կարող է այդ որոշումը կայացնել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ապրիլ-մայիսին Հայաստանում հեղափոխություն են արել, որ երկրում այլեւս հեղափոխություն անելու անհրաժեշտություն չառաջանա: «Եթե ոչ ընտրությունների ճանապարհով, ապա իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն խաղաղ ճանապարհով: Սա համարում եմ 3-րդ հանրապետության ամենակարեւոր հեղափոխական արձանագրումը:

Վերջին շրջանում մարդկանց համոզել են, որ միայն կրակելով հնարավոր կլինի բան փոխել այս երկրում: Մարդիկ ասում էին՝ մեզ միայն ասա, պատրաստ ենք հանուն իշխանափոխության գնանք զոհվենք: Ես ասել եմ, որ զոհվելու կարիք չկա: Ժողովրդավարությունը մեզ համար արժեք է, այն մեր արժեքն է»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ