«Կոռեկտ չէ ներդրումները կապել քվեների հետ». Նիկոլ Փաշինյանը՝ Նաիռա Զոհրաբյանին

«Այս հայտարարությունը չի արտահայտում այն քաղաքական ու տնտեսական իրավիճակը, որն այսօր կա Հայաստանում։ Մեր պատկերացմամբ քվեն ու ներդրումը չպետք է միմյանց հետ կապ ունենան։ Եթե ենթադրենք քվեն չկա, ենթադրենք, որ մարդիկ Ազգային ժողովի պատգամավոր չեն, քվե չեն ստանում, չեն էլ ակնկալում, նրանք, ի՞նչ է, ներդրումներ չե՞ն անում։

Ներդրումների ու քվեի կապը նշելը ճիշտ չէ, այն առումով, որ դա մի տեսակ «հին Հայաստանի» սիմվոլ է, որովհետև «հին Հայաստանի» տնտեսական համակարգի առանձնահատկությունն այն էր, որ Հայաստանում ներդրողների 90 տոկոսին կարելի էր տեսնել խորհրդարանում։ Ժողովուրդը փոխել է այդ տրամաբանությունը։

Մեր կառավարությունն ասել է, որ մենք երաշխավորում ենք բոլոր ներդրումների անվտանգությունը՝ անկախ ներդրողի քաղաքական պատկանելությունից։

Ես կարծում եմ՝ ուղղակի կոռեկտ չէ «ձայն տվեք, որ ներդրում լինի» տրամաբանությունը։ Դա նոր Հայաստանի տրամաբանություն չէ։ Մենք երաշխավորում ենք բոլոր ներդրողների, այդ թվում՝ պարոն Ծառուկյանի անվտանգությունը», — հայտարարեց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ