«Կաշառք վերցնող ծալը պիտի պակաս լինի». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ամենակարևոր անելիքը երկրի բովանդակային փոփոխությունն է: «Ինչպե՞ս ենք պատկերացնում փոփոխությունները, մենք համոզված ենք, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն գործոն է:

Պետությունն էլ պետք է անհրաժեշտ միջավայր և պայմաններ ստեղծի նման վերափոխումներին նպաստելու համար»,- ասաց նա: Վերջինս նաև հայտարարեց, որ իրենք շատ կարևոր են համարում այն, որ կանայք նաև տնտեսական գործունեության մեջ հավասարապես ներգրավված լինեն:

 «Մեր Հեղափոխությունը բացառիկ է նրանով, որ կանայք և տղամարդիկ հավասար մասնակցություն են ցուցաբերել:Ես գիտեմ դեպքեր, որ ընտանիքներում կինն ուզում է բիզնես դնել, որևէ փոքր ձեռնարկություն ստեղծել, բայց ընտանիքի անդամները համաձայն չեն: Մենք պետք է կանանց համար էլ տնտեսական հնարավորություն ստեղծենք: Ոչ մի ամոթ բան չկա, եթե ամուսինը մի տեղ աշխատում է, կինն էլ բիզնես է վարում»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում կարող են իրական փոփոխություններ լինել միայն աշխատանքով. «Մենք չենք կարող ոտքներս ոտքներիս գցենք և սպասենք, որ որևէ մեկը դրսից կգա և մեր երազած երկիրը կտա մեզ: Մենք շատ երկար երազել ենք՝ 1988 թ. սկսած, բայց հիմա՝ 2018 թ., եկել է մեր երազանքները կյանքի կոչելու ժամանակը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ