Ընդամենը հաշված րոպեներ առաջ «Զվարթնոց» օդանավակաունում վայրԷջք կատարեց ԱՄՆ-ից Անտոնյանների հայ ընտանիքին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը:
Այս մասին իր սոցիալական ցանցի էջում տեսանյութ է հրաարակել ՀՀ սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
Տեսանյութում երեւում է, որ երիտասարդ զույգն իրենց հետ բերել են 3 երեխաներին:
ՀՀ սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը տեսանյութին կից նաեւ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Եվս մեկ հայ ընտանիք ԱՄՆ-ից վերադարձավ Հայաստան, եւս մեկ հայ ընտանիք որոշեց ապրել, երազել ու նպատակներն իրականացնել հայրենիքում»: