Թիվ 3 ընտրատարածքում «Իմ Քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Հայկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա թիմակիցները կոչ են անում.
«Դեկտեմբերի 9-ին ընտրիր համար 9-ին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ պատգամավորի թեկնածուն դիմել էր քաղաքացիներին՝ կատարելով հետևյալ գրառումը.
Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղյակ եք մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։
Ես` որպես «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված, թիվ 3 ընտրատարածքի (Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների) պատգամավորի ռեյտինգային թեկնածու, իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ Ձեզ հորդորել ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ յուրաքանչյուրիդ ձայնը որոշիչ է։
Նույնիսկ անձրևը չի խանգարում մեզ։Քա՛յլ արա «զոնԾիկով»։Դեկտեմբերի 9-ին `ընտրիր համար 9-ին։#Հայկ_Հովհաննիսյան #համար9#ԻմՔայլըԴաշինք #համար4
Posted by Հայկ Հովհաննիսյան on Thursday, November 29, 2018