Միջադեպ Նազենի Հովհաննիսյանի և տաքսու վարորդի միջև

Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կենդանիներն էնքան ազնիվ են. տեսնում են ու մեկեն ընդունում են կամ ոչ, իմանում ես միանգամից, թե սիրեց՝պոչը խաղացնելով վազում է մոտդ, թե բա՝ սիրիր))) Երևանյան անմարդ փողոցներում իր չքնաղ տիրուհու հետ զբոսնող այս շունիկը ինձ երջանկություն պարգևեց, ինձ հետ խաղաց ու լիքը պաչպչեց))

Դրանից հուզված մոռացա տաքսու գռեհիկ վարորդին, որը քիչ էր մնում հետիոտնի անցուղու վրա մեզ վրաերթի ենթարկեր, հետո էլ գռեհկաբանեց ու երևի իմ սաստող տոնը չլիներ, նույնիսկ ավելին թույլ կտար….

Այս շունիկն ինձ պագևեց մանկական ոգևորություն ու իր պաչիկներով ուղղակի վերացրեց տխրությունս՝ համատարած բարկության ու չարության զգացումից ծնված։ Էս մի «կտոր» պուճուր շունը պարզվեց բոլորիցս լավ գիտի ՊԱՀԻ իմաստությունն ու իր ուզած մարդուն սեր տալը։ Էդքան բան»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ