«Հլը հանգստացի, հանդարտ». Նիկոլ Փաշինյանը սաստեց քաղաքացուն

«Կան մարդիկ, որ ասում են՝ Հայաստանում ի՞նչ ա փոխվել որ։ Հայաստանում էն ա փոխվել, որ դուք ծակերն եք մտել, չեք կարում դուրս գաք։ Ու դուրս չեք գալու, մինչև չդառնաք էնպիսին, ինչպիսին… այսինքն՝ քավարանի միջով անցնելով, օրինապաշտ քաղաքացի դառնալով, և ձեր մեղքերը քավելով»,- ասաց Ն.Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ժպտացող երկիր է՝ ժպտացող քաղաքացիով. «Եվ էդ ժպիտը էն ամենակարևոր արժեքն է, որ մենք ձեռք ենք բերել։ Եվ էդ ժպիտը մենք չպետք է կորցնենք, որովհետև մենք ժպիտով կարողացել ենք կազմալուծել կոռումպացված համակարգը և մենք ժպիտով պետք է կառուցենք ազատ և երջանիկ Հայաստանըայաստանը, որովհետև նամռոտ դեմքերով ազատ և երջանիկ Հայաստան չես կարող կառուցել։ Նամռոտ դեմքով, էն ա, մեկը կար, տեսնում էինք ինչ էր կառուցում»։

Փաշինյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե հեղափոխությունը Սորոսն է արել. «Տո՛, Սորոսը էնքան հաց ու պանիր պիտի ուտի, որ կարողանա անի էն, ինչ արեցինք մենք»։ Նրա խոսքով՝ արժանապատվության խնդիր է և որևէ մեկը չպետք է որոշի ՀՀ փոխարեն. «Մենք երբեք չենք թույլ տվել, որ մեր փոխարեն որևէ մեկը որևէ բան որոշի, որովհետև հայ ժողովուրդը հետևորդ ժողովուրդ չէ, հայ ժողովուրդը առաջնորդ ժողովուրդ է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ