![]()
Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր քջում հայտնում է, որ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:
«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Հարությունյանը:
Զոդի կամրջին վթարի հետևանքով «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել,կան զոհեր և վիրավորներ.ուղիղ միացում դեպքի վայրից
Posted by Tert.am on Saturday, July 6, 2019
![]()