Փաշինյանը նշեց, որ մինչև հիմա աշխարհը գլխի չի ընկել, թե ինչպես եղավ հայաստանյան հեղափոխությունը: «Հյուսիսում կասկածում են Արևմուտքին, Արևմուտքում կասկածում են Արևելքին, Արևելքում կասկածում են Հարավին, Հարավում կասկածում են Հյուսիսին:
Տեղի ունեցածն այնքան անհավանական ու անհասկանալի է բոլոր համար, որ ասում են՝ էս ինչ դավադրություն էր, էս ինչ մութ ուժեր էին: Էսօր ասում են՝ սա Սորոսի հերթական կազմակերպած հեղափոխությունն էր: Տո Սորոսն էնքան հաց ու պանիր պիտի ուտի, որ կարենա անի էն, ինչ մենք արեցինք”,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այսօր ինչ-որ մարդիկ խոսում են արտաքին քաղաքականության մասին: «Իրենց պատկերացումը հետևյալն է՝ դու գնում ես և քծնում ես ուրիշներին:
Մենք ասում ենք՝ այսօր ՀՀ կառավարությունն այնքան լեգիտիմություն ու ժողովրդական մանդատ ունի, որ երկիրը կարող է ներկայացնել ամենաբարձր ատյաններում՝ հստակ, ուժեղ ու արժանապատիվ: Եվ ես ուզում եմ ձեր անունից ասել բոլորին՝ մենք 21-րդ դար չենք հասել պարտվելու համար, մենք հասել ենք հաղթելու համար»,- հայտարարեց նա: