«Սկսել եք դաղալություն անել». Փաշինյանը ստիպված իջավ բեմից

«Առաջիկա 20 տարվա ընթացքում պետք է երկրի բնակչության թիվը կրկնապատկի, Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր: Վերջին 27 տարիների ընթացքում մեր արդյունաբերական կենտրոնները վերածվել են տոնավաճառների»,- ասաց նա եւ հավելեց, որ լուրջ ներդրումային ծրագրերի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում:

«Կառավարությունն այսօր ստորագրելու է հուշագիր ռուսական ընկերության հետ, որը 250-300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու: Այս ընկերությունը 100 հա տարածք ունեցող արդյունաբերական համալիր է ստեղծելու՝ մինչեւ 1200 աշխատատեղով, նախատեսվում է 2022 թվականից շահագործել կենտրոնը:

Արտադրվելու է կերակրի աղ եւ սոդա: Այսպիսի բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու ժամանակը եւ այդտեղ անելիք ունի ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը: Նա միաժամանակ ասաց, որ դրա համար, մասնավորապես, պետությունը 20-24 մլն շրջանառություն ունեցող բիզնեսներին չի հարկելու:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ