Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ չարենցավանցիները սկսեցին բղավել, որ կարեւոր բան ունեն ասելու: Պարզվեց, որ խոսքը քաղաքի թիվ 3 դպրոցում ստեղծված իրավիճակի մասին է: Նրանք սկսեցին վանկարկել «Մարզպետ հեռացիր»:
Փաշինյանը նախ ասաց, որ տեղյակ է խնդրից, ապա հավելեց, որ քաղաքացիների նամակը կուսումնասիրի: «Կզբաղվեմ այդ հարցով: Ես ձեզ խոստանում եմ, որ կքննարկեմ, ոտքի վրա այդպիսի հարցեր չեն քննարկվում»:
Քանի որ չարենցավանցիները շարունակում էին իրենց բողոքն արտահայտել, Նիկոլ Փաշինյանը մոտեցավ, լսեց նրանց եւ խոստացավ անպայման ուսումնասիրել խնդիրը:
«Շնորհակալ ենք ձեզնից եւ ակնկալում ենք դրական պատասխան: Մենք վստահ ենք, որ դրական լուծում եք տալու»,-ասաց բնակիցներից մեկը:
Փաշինյանը նրան ուղղեց. «Օբյեկտիվ: Արդեն սկսել եք դաղալություն անե՞լ: Ասում եմ՝ օբյեկտիվ, ասում եք՝ չէ, դրական: տենց չի լինի»: