Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Հանրապետական կուսակցության վերադարձին:
«Քարոզարշավի առաջին օրերին ինչ ասես՝ ասում էին իրանց ֆեյքերը: Գոռում էին՝ ժողովուրդը հիասթափվել ա, երազում ա Հանրապետականի վերադարձի մասին, թան էլ չէ փրթած մածուն ձեզ», — այդ հայտարարություններին ի պատասխան՝ արձագանքեց Փաշինյանը:
Նա նաև անդրադարձավ այս ամիսների ընթացքում կառավարության արած գործերին: Մասնավորապես, Փաշինյանը նշեց, որ կարող է պատասխանել հարցրին, թե ի՞նչ է փոխվել երկրում այս ամիսների ընթացքում:
Փաշինյանն ընդգծեց, որ ի տարբերություն նախկինի՝ ոստիկանները մարդկանց ջարդուփշուր անելու տեղը, մասնակցում են սահմանների պահպանությանը, իսկ արտագաղթի փոխարեն նկատվում է ներգաղթ: