Պուտինը և Հռոմի պապը նվերներով են փոխանակվել

Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիա կատարած մեկօրյա պաշտոնական այցի շրջանակում ընդունելության է արժանացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ, հաղորդում է РИА Новости-ն:

Պուտինը ռուսական պատվիրակության ուղեկցությամբ բարձրացել է Վատիկանի Առաքելական պալատի երկրորդ հարկ և սենեկաշարքով գրադարան մտել, որտեղ նրանց դիմավորել է Ֆրանցիսկը՝ սպիտակ պատմուճանով: Նրանք միմյանց ձեռք են սեղմել:

Պուտինը կաթոլիկների առաջնորդի հետ դեմ առ դեմ զրույց է ունեցել, որը մոտ մեկ ժամ է տևել, ընդ որում՝ լրատվամիջոցների ներկայությամբ նախագահն ու Հռոմի պապը ձեռնպահ են մնացել հայտարարություններից, իսկ վերջում նրանք պատվիրակության անդամների հետ համատեղ լուսանկար են արել:

Լուսանկարվելուց հետո կողմերը նվերներով են փոխանակվել: ՌԴ նախագահը Հռոմի պապին մակադրվագով «Սուրբ Պողոսն ու Պետրոսը» սրբապատկերն է նվիրել, ինչպես նաև ալբոմ՝ Միքելանջելոյի աշխատանքներով, իսկ Ֆրանցիսկոսը Կրեմլի ղեկավարին շքանշան է շնորհել և Վատիկանի տեսարանով XVIII տարի կտավ նվիրել, որը կախելու համար Պուտինը խոստացել է արժանի տեղ գտնել: Կողմերը նաև փաստաթղթերով են փոխանակվել: Հաղորդվում է, որ հանդիպումը լուսաբանող ռուս լրագրողները նույնպես նվերներ են ստացել:

Ընդունելության ավարտին կաթոլիկների առաջնորդը ձեռքսեղմում է ունեցել ռուսական պատվիարկության բոլոր անդամների և լրագրողների հետ:

Մոսկվայի պատրիարքությունում Պուտինի և Ֆրանցիսկոսի հանդիպումն կարևոր ու օգտակար են անվանել՝ ընդգծելով, որ կողմերը միանման դիրքորոշում ունեն ավանդական արժեքների պահպանման, հալածված քրիստոնյաների իրավունքների պաշտպանության և «համաշխարհային քաղաքականություն մի շարք հարցերի» վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ