«Ես ու իմ Նանան». Քիմ Քարդաշյանը հրապարակել է հայազգի տատիկի հետ իր մանկության լուսանկարը

Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։

Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։

Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։ Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։

Քիմ Քարդաշյանը համացանցում իր հայազգի տատիկի հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ես և իմ Նանան։ Իմ հայրիկի մայրիկը, Հելեն Քարդաշյանն ամենալավն էր։ Նա շատ ուժեղ կին էր։ Կարոտում եմ քեզ, Նանա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ