Մեկ սիրտ երկուսի համար. արտասովոր սիամական երկվորյակներ են ծնվել

Հնդկաստանում ծնվել են արտասովոր սիամական երկվորյակներ։ Աղջիկները երկուսի համար մեկ սիրտ ունեն, ինչի պատճառով նրանք մշտապես դեմքով միմյանց են հակված։

Այս պահին փոքրիկները գտնվում են բժիշկների հսկողության ներքո։ Նրանց ընդհանուր քաշը ծնվելիս կազմել է մոտ չորս կիլոգրամ։

Սիամական երկվորյակները ծնվում են չափազանց հազվադեպ՝ մեկ դեպք 50-60 հազար ծնունդներից, ընդ որում՝ դեպքերի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում իգական սեռի երեխաներին։ Սրտով միացած սիամական երկվորյակները հետագայում առանձնացվել չեն կարող։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ