Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանն իր ֆեսբուքյան էջում գրառում էր կատարել, նա մասնավորապես գրել էր.
Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ դեկտեմբերի 3-ին Հ3 հեռուստաալիքով նախատեսվում է
հեռուստաբանավեճ իմ և Էդուարդ Շարմազանովի միջև:
Ժամի և այլ մանրամասների մասին կտեղեկացնեմ հավելյալ:
Քիչ առաջ ՀՀԿ-ական Շարմազանովը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան հարթակում, որտեղ մասնավորապես ասվում է.
Քիչ առաջ լրագրողներից տեղեկացա, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է իբր իմ եւ իր միջև կայանալիք հեռուստաբանավեճի մասին:
Նման պայմանավորվածություն կամ համաձայնություն ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված ինձ հետ չի եղել:
Հատկապես, որ ֆիզիկապես դա անհնար է, քանի որ ես իմ քարոզարշավը իրականացնում եմ Լոռու մարզում:
Նիկոլն ու իր թիմակիցները իշխանության էլ եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին սուտ եւ կեղծ տեղեկատվություն տարածելուց: