Կոմայից արթնացած տղամարդն իմացավ, որ շուտով հայր է դառնալու

29-ամյա Ջոոզեֆ Քալենը արհեստական կոմայից արթնանալով իմացավ, որ սիրեցյալը հղիության չորրորդ ամսում է։ Ջոզեֆի մոտ տարօրինակ ախտանշաններ սկսվեցին, որոնք նման էին գրիպի: Գնալով նրա վիճակը վատացավ։ Բժիշկները ՄՌՏ եւ արյան անալիզ արեցին, բայց այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ է տեղի ունենում երիտասարդի հետ։
Այդ ժամանակ որոշվեց նրան արհեստական կոմայի մեջ գցել։ Իսկ  ոսկրածուծի նմուշներն ուղարկեցին Շվեդիա եւ ԱՄՆ՝ զննության։ Պարզվեց, որ տղամարդը աուտոիմունային էնցեֆալիտ ունի, որի դեպքում օրգանիզմն արտադրում է հակամարմիններ սեփական նյարդային բջիջներով։ Ողջ մնալու շանսը բավական փոքր էր։

Ջոզեֆին արհեստական կոմայի մեջ գցելուց երկու օր առաջ նրա սիրած աղջիկը՝ Բիլի Սմիթը, իմացավ, որ երեխա է սպասում։ Սակայն նա չհամարձակվեց այդ մասին ասել Ջոզեֆին. ցանկանում էր սպասել, մինչեւ որ նա իրեն լավ կզգար։

Երեք ամիս անց, հունիսի կեսին, տղամարդն արթնացավ եւ հիվանդասենյակում տեսավ հղի աղջկան։ 2018-ի դեկտեմբերին ծնվեց Ջոզեֆի եւ Բիլիի աղջիկը։ Վերջին տասն ամիսներին Ջոզեֆն ինտենսիվ բուժում է ստացել, ինչի շնորհիվ սկսել է շարժել ձեռքերը։ Սակայն ոտքերի շարժունությունն այդպես էլ չի վերականգնվեց։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ