Ատամնաբույժները ծնոտի միջից հեռացրել են 5 տարի առաջ մոռացված գործիքը

33-ամյա Կրիտտիկա Ռիթիհանի ծնոտի միջից բժիշկները հեռացրել են բժշկական գործիքի սուր ծայրը, որը նրա ծնոտի մեջ էին թողել 5 տարի առաջ:
5 տարի առաջ վիրահատության ժամանակ բժշկական գործիքներից մեկի ծայրը կոտրվել էր եւ խցանվել նրա ծնոտի մեջ: Ատամնաբույժները համոզված էին, որ օտար մարմինը ինքնուրույն դուրս կգա, երբ վերքը լավանա: Բայց դա տեղի չէր ունեցել:
Պացիենտը շուտով սկսել է գանգատվել ստորին ծնոտի եւ լեզվի ընդարմացումից: Նա վերջապես դիմել է մասնագետներին, եւ պարզվել է, որ սուր առարկան դեռեւս նրա ծնոտի մեջ է: Ավելին՝ այդ հատվածում ինֆեկցիա է զարգացել, ուստի մասնագետները ստիպված էին վիրահատություն կատարել՝ խցանված ծայրը հեռացնելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ