«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը նույնիսկ ոչ էական է». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ  Փաշինյանի խոսքով՝ գործընկերների հետ հարաբերություններում առկա խնդիրներին եթե չանդրադառնան, իրավիճակն ավելի կվատթարանա. «Մենք շատ կարեւոր ենք համարում, որ ՀԱՊԿ–ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները  դաշնակիցների առաջ եւ դաշնակիցների պարտավորությունները մեր առաջ, մեր պարտավորությունները կազմակերպության առաջ եւ կազմակերպության պարտավորությունները մեր առաջ։

Մենք այս հարցերը բարձրացնում ենք մեր գործընկերների հարաբերությունները լավացնելու եւ զարգացնելու համար, եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք, իրավիճակը գնալով ճահճանալու է եւ մեզ համար ստեղծելու է ավելի ու ավելի խնդիրներ»։

Վարչապետի պաշտոնակատարը նկատում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնսիկ ոչ էական հարց է. «Շատ ավելի էական են այն հարցերը, որոնք քննարկվում են այդ համատեքստում։ Մենք հետեւողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի ու Արցախի շահը»։

տեսանյութը՝  news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ