«Սթափվե՛ք և զբաղվե՛ք ձեր գործով». Փաշինյանն՝ Արցախի իշխանություններին

Փաշինյանը Ճամբարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ լավ չի հասկանում, թե ինչով է պայմանավորված Արցախի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը՝ կապված Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ.

«Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օր ու մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն ա տալիս: Այ քեզ բան: Բա պատկերացնու՞մ եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի եւ անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա:

Դուք հասկանու՞մ եք դրա հետեւանքը եւ արդյունքը ինչ կլինի: Սթափվեք, հարգելիներս եւ զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե, այն ինչ տեղի է ունեցել ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,-Ճամբարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ