ԹԵՍՏ. Մեծահասկաներից շատերը չեն կարողանում անցնել դպրոցականների համար կազմված այս թեստը

Անգլիայի և Ֆրանսիայի թագավությունների կառավարիչների միջև հարաբերությունները գալիս են Անգլիայի արքայատոհմի ծագումից ինքնին, որոնք ունեին ֆրանսիական (Նորմանդական և հետագայում Անժույան) ծագում: Այս պատճառով Անգլիայի միապետերը պատմականորեն տիրում էին ոչ միայն Անգլիայի թագավորի տիտղոսին, այլ Ֆրանսիայի հողերի տիրապետման տիտղոսներին, ինչը նրանց դարձնում էր Ֆրանսիայի թագավորների վասալներ: Անգլիական թագավորների ֆրանսիական ֆեոդալի կարգավիճակը դարձավ երկու միապետությունների միջև հակամարտությունների հիմնական պատճառը Միջնադարում: Ֆրանսիայի միապետները պարբերականորեն քայլեր էին ձեռնարկում Անգլիայի հզորացումը կանխելու համար, մասնավորապես օգնում էին Շոտլանդիային Անգլիայի դեմ պատերազմում: Դարերի ընթացքում Անգլիայի տիրույթները Ֆրանսիայում մեծանում էին, անգամ անցնելով Ֆրանսիայի թագավորական տիրույթներին, սակայն 1337 թվականի դրությամբ միայն Գասկոնը մնաց Անգլիային:

1316 թվականին ընդունվեց կանոն, որով արգելվեց կանանց իրավահաջորդությունը ֆրանսիական գահին: 1328 թվականին Կառլ IV մահացավ առանց որդի կամ եղբայր: Նրա արական սեռի ամենամոտ բարեկամը նրա զարմիկ Էդուարդ III-ն էր, ում մայր Իզաբելլա Ֆրանսիացին մահացած թագավորի քույրն էր: Իզաբելլան պահանջում էր Ֆրանսիայի գահի իրավունքը իր որդու համար, սակայն Ֆրանսիան մերժեց այն, պատճառաբանելով, որ Իզաբելլան նոր կանոնով որևէ իրավունք չունի Ֆրանսիայի թագի հանդեպ:

Այսպիսով Ֆրանսիայի քաղաքական վերնախավը նախընտրում էր ֆրնասիացուն օտարերկրացի արքայազնին: Թագը փոխանցվեց Ֆիլիպին, ով Վալուայի կոմսն էր և Կառլ IV-ի հեռավոր զարմիկն էր և թագադրվեց որպես Ֆիլիպ VI, Վալուաների հարստության առաջին թագավորը: Անգլիան չէր սպասում էր գահի նկատմամբ իրենց պահանջները կբավարարվեն և հանգիստ ընդունեց մերժումը:

Այնուամենայնիվ Ֆիլիպի և Էդուարդի միջև տարաձայնությունները բերեցին Ֆրանսիայում Անգլիայի տարածքների կորստին, ինչից հետո Էդուարդը III նորից առաջ քաշեց իր պահանջները Ֆրանսիայի գահի նկատմամբ:

Spread the love
  •   
  •   
  •