Քոչարյանն ասել է՝ Մանվել Գրիգորյանի մաման լացացնելու եմ…

«Ուղղակի միշտ զարմացել եմ, որ հենց Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ 80 հատոր գործին ծանոթացել է, և իր մասին ոչինչ չկա: Եթե դուք 80 հատոր գործին ծանոթանաք և տեսնեք, թե Հայաստանում ինչ ա կատարվել, կհասկանաք, որ էն, ինչ որ կատարվել ա, դա ուղղակի ցուցմունք է Ռոբերտ Քոչարյանի դեմ: Որովհետև բոլոր զինվորականները, ովքեր քիչ թե շատ քաջատեղյակ են եղել իրենց գալու նպատակներից, պարգևատրվելու հետ կապված խնդիրներից, իրենց գործողությունների արդյունքում վրա հասնելիք հետևանքների մասով բոլորին երբ որ քննիչը էդ հարցն ուղղել ա, թե՝ դուք ինքնուրո՞ւյն եք եկել, ասեն են՝ չէ, էս ամենի մասին տեղյակ են եղել վերևից ներքև: Եթե ինքը իրան վերև չի համարում, եթե Միքայել Հարությունյանի 0038 հրամանը սկսվում ա, որ՝ Գլխավոր հրամանատարի խորհրդակցության ժամանակ առաջ քաշած խնդիրներին ի կատարումն: Եթե սրանք բոլորը ինքը ցուցմունք չի դիտում, փաստեր չի դիտում իր դեմ, եթե բազմաթիվ մարդիկ ցուցմուն են տվել, թե խորհրդակցության ժամանակ ինչպես ա վրդովվել Միքայել Հարությունյանի վրա, որ Միքայել Հարությունյանն իրան շատ ավելի ձիգ չի պահում, պահի լրջությունը չի գնահատում և այլն, և այլն․․․

Սա երևի պաշտպանական տակտիկա է, և ժողովրդին մոլորեցնելու ցանկություն կա: Եվ եթե էդ 80 հատորը հրապարակելու իրավիճակ ստեղծվի, ես ձեզ անկեղծորեն եմ ասում, և՛ ժողովուրդը շատ դժվար հոգեբանական վիճակում կհայտնվի, և՛ հենց ինքը Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի, որովհետև շատ-շատ հարցերի պատասխան չի կարողանալու տալ: Դժվարամարս տեղեկություններ են, և էդ դժվարամարս տեղեկությունների տակից դժվար թե կարողանան դուրս գալ»:»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատավարության շուրջ զարգացումների մասին «Ազատությունը» զրուցել է Մարտի 1-ի տուժողի ներկայացուցիչ, Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ