«Երազում եմ նորից մեր հանդիպման մասին, գրկեմ պինդ ու բաց չթողնեմ էլ Քեզ». Անդրեի հուզիչ գրառումը

«Իմ լավագույն ընկերս բնակվում է երկնքում… Կարոտել եմ Քեզ ու մեր անկեղծ, ուրախ ու ջերմ ընկերությունը։ Քո տեղն այնքան շատ է երեւում ու դատարկ է մնացել… Սուտ է, որ ժամանակը բուժում է։ Քո պարզ ընկերության կարիքը շատ ունեմ այսօր: Քեզ այնքան բան ունեմ պատմելու, որ կուտակվել ու խեղդում է ինձ 13 անհամ տարի: Դու էիր համն ու հոտը մեր ընկերության, առանց քեզ այդ համը անհամ է… Երազում եմ նորից մեր հանդիպման մասին, գրկեմ պինդ ու բաց չթողնեմ էլ Քեզ։ Շնորհավոր Ծնունդդ, իմ երանելի ընկեր, իմ հրեշտակ, իմ Վարդուհի»,- մեկնաբանություններում գրել է Անդրեն։

Անդրեն արխիվային տեսանյութ  է հրապարակել երգչուհի Վարդուհի Վարդանյանի մասնակցությամբ ու հուզիչ մեկնաբանել այն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ