Ի՞նչ է պատահում, երբ փորձում ես ձեռքով ձուկ որսալ

Ձկնորսությունը արդյունաբերական ճյուղ է, որը Համաշխարհային օվկիանոսից, ծովերից, լճերից, գետերից, ջրամբարներից արդյունահանում է տարբեր տեսակի ձկներ, ծովային կաթնասուններ, փափկամորթներ, խեցգետնակերպեր, ջրային բուսականություն։ Ձկնորսությունը մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է և հայտնի է եղել գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հնագիտական հուշարձանները հաստատում են, որ դրանով մարդն զբաղվել է դեռևս վերին պալեոլիթում  և հատկապես բնորոշ է եղել Մադլենյան մշակույթին։ Շատ ցեղերի համար ձկնորսությունն ապրուստի հիմնական աղբյուրն էր։ Հայկական լեռնաշխարհի տարածքում, սկսած քարեդարյան, էնեոլիթյան, բրոնզեդարյան ժամանակներից, բնակավայրեր  են հիմնել գետերի ու լճերի ափերին՝ ձկնորսության համար նպաստավոր վայրերում։

Ձկնորսությունյան հիմնական գործիքներն են եղել քարե կամ մետաղյա եռաժանիները, տեգերը, թակարդները, ցանցերը, ուռենու ճյուղերից հյուսված սակառները, սուզանիվները, սուզաքար-ծանրոցները և այլն։

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հսկա ձուկը կծում այն տղամարդու ձեռքը, որն առանց ինչ-որ բանի փորձում է ձեռքով ձուկ որսալ լճից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ