«ՀՀԿ-Ն նույնիսկ կոֆեաղաց չունի, ուր մնաց ջրաղաց». Նիկոլ Փաշինյան

կոչով դիմեց այն մարտունեցիներին, որոնք աշխատում են Հայաստանի սահմաններից դուրս. «Մենք տնտեսական հեղափոխություն անելու գործում նաեւ ձեր վրա հույս ենք դնում:

Մենք հույս ունենք, որ մեր մարտունեցի մեր եղբայրները ոչ միայն այսպիսի լավ տներ կկառուցեն, նաեւ արտադրամասեր ու գործարաններ կստեղծեն տեղում: Եկեք ներդրումներ արեք, ստեղծեք աշխաատեղեր, որ մարդիկ չարտագաղթեն, որ Հայաստանից արմատախիլ անենք աղքատությունը: Աշխատող ժողովուրդն աղքատ լինելու իրավունք չունի: Հայաստանում սոված մարդ չպետք է լինի»:

Վարչապետի պաշտոնակատարը անդրադարձավ Սեւանա լճի խնդրին՝ նշելով. «Սեւանա լիճը աղբի շրջապատման մեջ է հայտնվել: Մենք առաջիկայում պետք է աղբի վերամշակման գործարանի ներդրող բերել Հայաստան, որ մեր դրախտավայրն ազատենք աղբից:

Սեւանը խեղդվում է աղբի մեջ: Հայաստանում աղբը այնքան չէ, որ մեկից ավելի գործարան աշխատի, իսկ մեկ օպերատորի հետ աշխատելը խնդիրներ է ստեղծում, ինչը տեսանք Երեւանի օրինակով: «Սանիթեք»-ի օրինակը տեսանք, որ երբ այդ ընկերությունն ունեցավ խնդիրներ, դա տարածվեց ողջ Երեւանով մեկ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ