Առանց շուրթերի եւ ծնոտի ծնված փոքրիկը պատրաստվում է եզակի վիրահատության

Վեցամյա Դարինա Շպենգլերը Ռուսաստանի ծայրամասից ծնվել է առանց շուրթերի եւ ծնոտի։ Սա հազվադեպ ժառանգական հիվանդություն է, որը, մասնավորապես, դրսեւորվում է թերզարգացած ստորին ծնոտով կամ ծնոտների հոդերի լիակատար բացակայությամբ։

Աղջկա մայրը՝ Ելենան, պատմում է, որ ծննդաբերությունից հետո բժիշկները հրաժարվել են ցույց տալ նրան երեխային։ «Ես աղաչում էի նրանց, որ երեխային ցույց տան ինձ։Բուժքույրը նայեց ինձ ու հարցրեց. «Պատրա՞ստ ես տեսնել դա»։

Առաջին անգամ աղջկաս տեսնելով գիտակցությունս կորցրի»,- խոստովանում է մայրը։

Բժիշկները նրա ծնողներին՝ Ելենային եւ Յուրիին, խորհուրդ տվեցին հրաժարվել երեխայից, բայց նրանք որոշեցին աղջկան հնարավորություն տալ մեծանալու լիարժեք ընտանիքում։

Դարինան համր է եւ չի կարող նորմալ սնվել, քաշը հազիվ 11 կիլոգրամ է։ Արտասովոր արտաքինի պատճառով հասակակիցները չեն շփվում նրա հետ։ Դարինային հրաժարվել էին ընդունել մանկամսուր՝ դա բացատրելով նրանով, որ երեխաները կարող են վախենալ նրանից։

Աղջկան օգնելու պատրաստակամություն են հայտնել Լոնդոնի Գրեյթ Օրմոնդ սթրիթի հիվանդանոցի վիրաբույժները։ Բուժման արժեքը 67 հազար 400 ֆունտ սթեռլինգ է, ընդ որում՝ անհրաժեշտ միջոցները տրամադրել է «Ռուսֆոնդ» ռուսական օգնության հիմնադրամը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ