« Այս ընտրություններում ինձ հարկավոր է միայն մեկ քվե». Նիկոլ Փաշինյան

Հայաստանում 589 մլն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրեր են քննարկվում, այսօր Գավառում նախընտրական հանրահավաքին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Իմ ձեռքի տակ ցուցակ է, այստեղ ներդրումային ծրագրերն են, որոնց իրագործումն այս պահին սկսված է Հայաստանի Հանրապետությունում և ընդհանուր առմամբ 589 մլն դոլարի ծրագրեր են քննարկվում», — ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշեց՝ իր կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դրանք բոլորն իրականություն դառնան.

«Միանշանակ աջակցելու ու աջակցելու ենք այդ ծրագրերին ու նրանք էլ օգնելու են, որ Հայաստանում տեղի ունենա տնտեսական հեղափոխությունը», — ամփոփեց «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ