Քիմ Քարդաշյանը ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն

Հեռուստաաստղ եւ մոդել Քիմ Քարդաշյանը կանգնած չէ տեղում։ Նա թողարկել է նոր ապրանքանիշը՝ մարմինը շտկող ներքնազգեստի ապրանքանիշը՝ Kimono Intimates։

«Վերջապես ես կարող եմ պատմել նախագծի մասին, որի վրա աշխատել եմ վերջին տարվա ընթացքում… Դրա իրագործման ծրագիրը հասունացել է 15 տարի։ Kimono-ն իմ հայացքն է շտկող ներքնազգեստին որն, իսկապես, կատարում է իր գործառույթները»,- իր ապրանքանիշի մասին պատմել է Քիմը։

Ներքնազգեստը նախատեսված է տարբեր տեսակի կազմվածքների եւ կյանքի բոլոր դեպքերի համար։ Լուսանկարներից մեկում Քարդաշյանը ցուցադրում է ներքնազգեստը, որը նախատեսված է զգեստների կամ բացվածքով շրջազգեստների համար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ