Նիկոլ Փաշինյանը նաև արձագանքեց Լեռնային Ղարաբաղից իր հասցեին հնչող քննադատություններին.
«Ճիշտն ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Էդ ինչի՞ են ակտիվացել և տարբեր մեկնաբանություններ անում և ինչի՞ են փորձում որևիցե ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում։
Ես ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Բակո Սահակյանի հետ։ Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու», — ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ԼՂ նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իր ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս։
«Այ քեզ բան։ Սթափվե՛ք հարգելիներս և զբաղվեք ձեր աշխատանքով։ Իհարկե այն, ինչ որ տեղի է ունեցել, ես կքննարկեմ ձեզ հետ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով», — հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը: